Լրահոս

01.11.2015 22:01


Էրդողանի կուսակցությունը հավաքել է ձայների 53%–ը

Էրդողանի կուսակցությունը հավաքել է ձայների 53%–ը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այսօր կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հավաքել է ձայների 53%–ը։ Այս մասին հայտնում է CNN Turk–ը։

Իշխող կուսակցությունն առաջատարն է դարձել քվեների 42%–ի հաշվարկից հետո։

Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների 19.8%–ը, պրոքրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝ 11.8%–ը, իսկ Ազգայնական շարժում կուսակցությունը՝ 10.9%–ը։

Հիշեցնենք, որ որ Թուրքիայում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում 4 կուսակցության էր հաջողվել հաղթահարել նվազագույն շեմը։ Առաջին անգամ մանդատ էր ստացել քրդամետ կուսակցությունը: Սակայն, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը չէր հաջողվել հավաքել ձայների մեծամասնությունը, իսկ, այնուհետև, կոալիցիա ձևավորել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը