Թուրքիայում և Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են
Այսօր Թուրքիայում արտահերթխորհրդարանականընտրություններ են անցկացվում: Դրանց մասնակցում է 29 կուսակցություն:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի էին ունեցել հունիսի 7-ին: Խորհրդարան էր անցել 4 կուսակցություն։ Առաջին անգամ մանդատ էր ստացել քրդամետ «Ժողովուրդներիդեմոկրատիա» կուսակցությունը: Սակայն, իշխող «Արդարությունևզարգացում» կուսակցությանը չէր հաջողվել ստանալ ձայների մեծամասնությունը, իսկ, այնոըւհետև, կոալիցիա ձևավորել:
Այսօր Ադրբեջանում նույնպես խորհրդարանական ընտրություններ են։
125 պատգամավորական մանդատի համար պայքարում է 769 թեկնածու՝ 15 կուսակցությունից, և քաղաքական կազմակերպությունների մեկ դաշինք։
Ընտրությունների ընթացքին հետևում է 501 միջազգային դիտորդ՝ 27 երկրից և 40 կազմակերպությունից։
Ամենամեծն ԱՊՀ դիտորդական առաքելությունն է՝ 150 մարդ։ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունն ունի 30 ներկայացուցիչ։ Իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրաժարվել է դիտորդներ ուղարկել Ադրբեջան։
Ժամը 10:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 12.8 տոկոսը:
Թուրքիայում և Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են
Այսօր Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Դրանց մասնակցում է 29 կուսակցություն:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի էին ունեցել հունիսի 7-ին: Խորհրդարան էր անցել 4 կուսակցություն։ Առաջին անգամ մանդատ էր ստացել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը: Սակայն, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը չէր հաջողվել ստանալ ձայների մեծամասնությունը, իսկ, այնոըւհետև, կոալիցիա ձևավորել:

7or.am