Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի վրա: Այս մասին հայտնում է aravot.am–ը;
Կոթեցիներն ասացին, որ գնդակներ են ընկել Շահնազար Շահնազարյանի առանձնատան տարածքում, այլ տեղերում:
Ադրբեջանական գնդակոծության վտանգի պատճառով այսօր՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան կարճ ժամանակով փակվել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը, եւ մեքենաների երթեւեկը կատարվել է սահմանագոտին շրջանցող, Հարսնաքարով ձգվող ճանապարհով: Բաղանիս-Ոսկեպար հիմնական ավտոճանապարհի դեմ-դիմաց ադրբեջանական զինուժը կատարում է դիրքերի ամրացում:
Ադրբեջանական զինուժը կրակել է Կոթի գյուղի վրա

Մանրամասները՝ aravot.am–ում։