Այժմ Օբաման կարող է Բրայզային փոխարինել Բաքվում ԱՄՆ դեսպանի մի նոր թեկնածուով
Անսպասելի մի դեպք պատահեց Մեթյու Բրայզային Բաքու մեկնելու ճանապարհին: Սպիտակ տան և Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հավաստիանալով, որ նա է լինելու ԱՄՆ հաջորդ դեսպանն Ադրբեջանում, նա Վաշինգտոնի իր տունը վարձով էր տվել ու կապել ճամպրուկները' օդի մեջ արդեն զգալով նավթի ու գազի հոտը:
Բրայզան հուզմունքից կարծես թե մոռացել էր, որ Արցախյան հակամարտության գծով ԱՄՆ միջնորդ եղած ժամանակ իր անպատասխանատու հայտարարություններով ու գործունեությամբ հակադրվել էր Վաշինգտոնի իր որոշ գործընկերներին ու այլոց Կովկասում:
Ավելի քան մեկ տարի առաջ, երբ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը թափուր էր մնացել, Վաշինգտոնում Բրայզան հանդգնաբար բոլորին ասում էր, որ ուզում է, ավելի շուտ պատրաստվում է դառնալ ԱՄՆ հաջորդ դեսպանն Ադրբեջանում: Նա անմիջապես խոչընդոտի բախվեց, երբ Ալիևը Սպիտակ տանը տեղեկացրեց, որ գոհ չէ թե' Օբամայի վարչակազմի' Կովկասում վարած քաղաքականությունից, թե' ինքնակոչ հրաշամանուկից:
Ադրբեջանը դժգոհ էր, քանի որ, նախ' Միացյալ Նահանգները և Բրայզան Թուրքիային դրդում էին բացել Հայաստանի հետ սահմանը' առանց Արցախյան հակամարտության մեջ որևէ առաջընթացի, երկրորդ' Կոնգրեսը ևս 10 մլն դոլար էր հատկացրել Արցախին, չնայած Բաքվի խիստ առարկություններին, և երրորդ' Հայաստանի նախագահը հրավիրվել էր Վաշինգտոնում կայացած 47 երկրների Միջուկային անվտանգության գագաթաժողովին, իսկ Ալիևը' ոչ:
Բրայզան հակառակորդներ ուներ նաև Օբամայիվարչակազմում: Մի քանի ամիս Բրայզայի թեկնածության շուրջ Վաշինգտոնի պաշտոնյաների շրջանում տեղի ունեցած ներքին վեճերից հետո, մայիսին Օբաման վերջապես նրա անունը ներկայացրեց Սենատին որպես ԱՄՆ հաջորդ դեսպան Ադրբեջանում: Կարճ ժամանակ անց Օբաման Բաքու գործուղեց կաբինետի երկու բարձրաստիճան պաշտոնյաների' պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնին' Ալիևին համոզելու և Բրայզայի առնչությամբ անհրաժեշտ հավաստիացումներ տալու համար:
Հուլիսին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Բրայզայի թեկնածության վերաբերյալ լսումների ընթացքում որոշ սենատորներ սուր հարցեր ուղղեցին նրան' Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդ աշխատած ժամանակ նրա հայտարարությունների ու գործունեության վերաբերյալ: Նրանք լուրջ խնդիրներ առաջ քաշեցին նաև շահերի հնարավոր բախման վերաբերյալ' կապված նրա կնոջ և նվերների հետ, որոնք հարսանիքի առիթով զույգը հավանաբար ստացել էր Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից: Սենատորներ Բարբարա Բոքսերը, Ռոբերտ Մենենդեսը, Ռաս Ֆայնգոլդը, Հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին և դեմոկրատների մեծամասնության ղեկավար Հարի Ռիդը բավարարված չէին Բրայզայի թերի և խուսափողական պատասխաններից, չնայած բազմաթիվ գրավոր հարցումներին: Դա ոչ մի լավ բան չէր խոստանում նրա դիվանագիտական փառասիրությանը, քանի որ հինգ սենատորներն էլ դեմոկրատներ են, որոնք սովորաբար սատարում են դեմոկրատ Նախագահի կողմից առաջարկված ցանկացած թեկնածուի:
Օգոստոսի սկզբին, սենատոր Բոքսերը' հիասթափված Բրայզայի անկատար պատասխաններից, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին խնդրեց հետաձգել նրա թեկնածության քվեարկությունը: Վեցշաբաթյա հետաձգումից հետո, երբ սեպտեմբերի 21-ին Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը հաստատեց Բրայզայի թեկնածությունը, սենատորներ Բոքսերին ու Մենենդեսին այլ բան չէր մնում անելու, քան «առկախում» դնել' կանխելու Սենատի լիագումար նիստին նրա թեկնածության վավերացումը: Լուրջ մտահոգություններ արտահայտելով այս վիճելի թեկնածուի արժանիքների առնչությամբ, երկու սենատորները դիմեցին կրկնակի «առկախում» դնելու հազվադեպ պրակտիկային' սառեցնելով նրա թեկնածության հաստատումն ամենաուշը մինչև հաջորդ տարվա հունվար, երբ նոր ընտրված Սենատը կսկսի իր նստաշրջանը: Հետագայում Օբաման պետք է որոշի կամ կրկին ներկայացնել Բրայզայի անունը կամ նոր թեկնածու առաջադրել:
Նախագահը մինչև հունվար «միջնստաշրջանային նշանակում» կատարելու հնարավորությունն ունի: Նա կարող է Բրայզային Ադրբեջանում դեսպան նշանակել առանց Սենատի հաստատման, երբ Սենատը գտնվում է արձակուրդում: Սակայն այս բացառիկ քայլը քիչ հավանականություն ունի, քանի որ երկու անպատեհություններ կան, նախ' այն կխոչընդոտի Բրայզայի դիվանագիտական պարտականությունների կատարմանը, որովհետև նա չի վայելի Միացյալ Նահանգների Սենատի վստահությունը, և երկրորդ' Նախագահի ու սենատորների միջև լուրջ հակադրություն կստեղծվի, քանի որ վերջինները կզրկվեն «խորհուրդ և հավանություն տալու» իրենց սահմանադրական լիազորությունից:
Օբամայի համար լավագույն տարբերակը Բրայզայի թերի թեկնածությունից հրաժարվելն ու ավելի հարմար թեկնածու առաջադրելն է, որը կարող է շուտով հաստատվել Սենատի կողմից: Նման քայլով կարագանա Ադրբեջան ԱՄՆ հաջորդ դեսպանի գործուղումը' 15-ամսյա բացակայությունից հետո: Իսկ հունվարին' Նախագահի կողմից Բրայզայի թեկնածության երկրորդ անգամ առաջադրումը կհետաձգի Ադրբեջանի դեսպանի նշանակումը ևս մի քանի ամսով:
Տեսնելով, որ իր հրաշամանուկը լուրջ դժվարությունների մեջ է, Wall Street Journal թերթը' նեոպահպանողականների և նավթի ու գազի լոբբիների պատվարը, Հանձնաժողովի քվեարկության նախօրեին մի չարամիտ խնբագրական հրապարակեց սենատոր Բոքսերի և Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի դեմ' փորձելով վախեցնել Բրայզայի հակառակորդներին: Իսկ «առկախում» դնելուց հետո Washington Post թերթն ավելի նողկալի խմբագրական հրապարակեց ընդդեմ սենատորներ Բոքսերի ու Մենենդեսի և Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի:
Այս լկտի հարձակումները ճիշտ հակառակ ազդեցությունն ունեցան. դրանք ակամա նպաստեցին բարձրացնելու Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի հայ համայնքի քաղաքական ազդեցությանը Վաշինգտոնում:
Այժմ Օբաման կարող է Բրայզային փոխարինել Բաքվում ԱՄՆ դեսպանի մի նոր թեկնածուով
Անսպասելի մի դեպք պատահեց Մեթյու Բրայզային Բաքու մեկնելու ճանապարհին: Սպիտակ տան և Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հավաստիանալով, որ նա է լինելու ԱՄՆ հաջորդ դեսպանն Ադրբեջանում, նա Վաշինգտոնի իր տունը վարձով էր տվել ու կապել ճամպրուկները' օդի մեջ արդեն զգալով նավթի ու գազի հոտը:
Բրայզան հուզմունքից կարծես թե մոռացել էր, որ Արցախյան հակամարտության գծով ԱՄՆ միջնորդ եղած ժամանակ իր անպատասխանատու հայտարարություններով ու գործունեությամբ հակադրվել էր Վաշինգտոնի իր որոշ գործընկերներին ու այլոց Կովկասում:
Ավելի քան մեկ տարի առաջ, երբ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը թափուր էր մնացել, Վաշինգտոնում Բրայզան հանդգնաբար բոլորին ասում էր, որ ուզում է, ավելի շուտ պատրաստվում է դառնալ ԱՄՆ հաջորդ դեսպանն Ադրբեջանում: Նա անմիջապես խոչընդոտի բախվեց, երբ Ալիևը Սպիտակ տանը տեղեկացրեց, որ գոհ չէ թե' Օբամայի վարչակազմի' Կովկասում վարած քաղաքականությունից, թե' ինքնակոչ հրաշամանուկից:
Ադրբեջանը դժգոհ էր, քանի որ, նախ' Միացյալ Նահանգները և Բրայզան Թուրքիային դրդում էին բացել Հայաստանի հետ սահմանը' առանց Արցախյան հակամարտության մեջ որևէ առաջընթացի, երկրորդ' Կոնգրեսը ևս 10 մլն դոլար էր հատկացրել Արցախին, չնայած Բաքվի խիստ առարկություններին, և երրորդ' Հայաստանի նախագահը հրավիրվել էր Վաշինգտոնում կայացած 47 երկրների Միջուկային անվտանգության գագաթաժողովին, իսկ Ալիևը' ոչ:
Բրայզան հակառակորդներ ուներ նաև Օբամայի վարչակազմում: Մի քանի ամիս Բրայզայի թեկնածության շուրջ Վաշինգտոնի պաշտոնյաների շրջանում տեղի ունեցած ներքին վեճերից հետո, մայիսին Օբաման վերջապես նրա անունը ներկայացրեց Սենատին որպես ԱՄՆ հաջորդ դեսպան Ադրբեջանում: Կարճ ժամանակ անց Օբաման Բաքու գործուղեց կաբինետի երկու բարձրաստիճան պաշտոնյաների' պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնին' Ալիևին համոզելու և Բրայզայի առնչությամբ անհրաժեշտ հավաստիացումներ տալու համար:
Հուլիսին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Բրայզայի թեկնածության վերաբերյալ լսումների ընթացքում որոշ սենատորներ սուր հարցեր ուղղեցին նրան' Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդ աշխատած ժամանակ նրա հայտարարությունների ու գործունեության վերաբերյալ: Նրանք լուրջ խնդիրներ առաջ քաշեցին նաև շահերի հնարավոր բախման վերաբերյալ' կապված նրա կնոջ և նվերների հետ, որոնք հարսանիքի առիթով զույգը հավանաբար ստացել էր Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից: Սենատորներ Բարբարա Բոքսերը, Ռոբերտ Մենենդեսը, Ռաս Ֆայնգոլդը, Հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին և դեմոկրատների մեծամասնության ղեկավար Հարի Ռիդը բավարարված չէին Բրայզայի թերի և խուսափողական պատասխաններից, չնայած բազմաթիվ գրավոր հարցումներին: Դա ոչ մի լավ բան չէր խոստանում նրա դիվանագիտական փառասիրությանը, քանի որ հինգ սենատորներն էլ դեմոկրատներ են, որոնք սովորաբար սատարում են դեմոկրատ Նախագահի կողմից առաջարկված ցանկացած թեկնածուի:
Օգոստոսի սկզբին, սենատոր Բոքսերը' հիասթափված Բրայզայի անկատար պատասխաններից, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին խնդրեց հետաձգել նրա թեկնածության քվեարկությունը: Վեցշաբաթյա հետաձգումից հետո, երբ սեպտեմբերի 21-ին Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը հաստատեց Բրայզայի թեկնածությունը, սենատորներ Բոքսերին ու Մենենդեսին այլ բան չէր մնում անելու, քան «առկախում» դնել' կանխելու Սենատի լիագումար նիստին նրա թեկնածության վավերացումը: Լուրջ մտահոգություններ արտահայտելով այս վիճելի թեկնածուի արժանիքների առնչությամբ, երկու սենատորները դիմեցին կրկնակի «առկախում» դնելու հազվադեպ պրակտիկային' սառեցնելով նրա թեկնածության հաստատումն ամենաուշը մինչև հաջորդ տարվա հունվար, երբ նոր ընտրված Սենատը կսկսի իր նստաշրջանը: Հետագայում Օբաման պետք է որոշի կամ կրկին ներկայացնել Բրայզայի անունը կամ նոր թեկնածու առաջադրել:
Նախագահը մինչև հունվար «միջնստաշրջանային նշանակում» կատարելու հնարավորությունն ունի: Նա կարող է Բրայզային Ադրբեջանում դեսպան նշանակել առանց Սենատի հաստատման, երբ Սենատը գտնվում է արձակուրդում: Սակայն այս բացառիկ քայլը քիչ հավանականություն ունի, քանի որ երկու անպատեհություններ կան, նախ' այն կխոչընդոտի Բրայզայի դիվանագիտական պարտականությունների կատարմանը, որովհետև նա չի վայելի Միացյալ Նահանգների Սենատի վստահությունը, և երկրորդ' Նախագահի ու սենատորների միջև լուրջ հակադրություն կստեղծվի, քանի որ վերջինները կզրկվեն «խորհուրդ և հավանություն տալու» իրենց սահմանադրական լիազորությունից:
Օբամայի համար լավագույն տարբերակը Բրայզայի թերի թեկնածությունից հրաժարվելն ու ավելի հարմար թեկնածու առաջադրելն է, որը կարող է շուտով հաստատվել Սենատի կողմից: Նման քայլով կարագանա Ադրբեջան ԱՄՆ հաջորդ դեսպանի գործուղումը' 15-ամսյա բացակայությունից հետո: Իսկ հունվարին' Նախագահի կողմից Բրայզայի թեկնածության երկրորդ անգամ առաջադրումը կհետաձգի Ադրբեջանի դեսպանի նշանակումը ևս մի քանի ամսով:
Տեսնելով, որ իր հրաշամանուկը լուրջ դժվարությունների մեջ է, Wall Street Journal թերթը' նեոպահպանողականների և նավթի ու գազի լոբբիների պատվարը, Հանձնաժողովի քվեարկության նախօրեին մի չարամիտ խնբագրական հրապարակեց սենատոր Բոքսերի և Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի դեմ' փորձելով վախեցնել Բրայզայի հակառակորդներին: Իսկ «առկախում» դնելուց հետո Washington Post թերթն ավելի նողկալի խմբագրական հրապարակեց ընդդեմ սենատորներ Բոքսերի ու Մենենդեսի և Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի:
Այս լկտի հարձակումները ճիշտ հակառակ ազդեցությունն ունեցան. դրանք ակամա նպաստեցին բարձրացնելու Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի հայ համայնքի քաղաքական ազդեցությանը Վաշինգտոնում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի