Աշխարհ

31.10.2015 14:36


Եգիպտոսը բացառում է, որ ինքնաթիռի կործանման պատճառն ահաբեկչությունն է

Եգիպտոսը բացառում է, որ ինքնաթիռի կործանման պատճառն ահաբեկչությունն է

Եգիպտոսը բացառում է, որ Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական քաղաքացիական ինքնաթիռը կործանվել է Սինայի թերակղզում տեղակայված զինյալների կողմից: Այս մասին «Sky News Arabia»-ին հայտնել են Եգիպտոսի ուժային կառույցների աղբյուրները:

Եգիպտական կողմի նախնական տվյալներով` ինքնաթիռը ռադարներից անհետացել է էն-Նահալ լեռնային շրջանում։ Հենց այնտեղ էլ թաքնվում են իշխանությունների դեմ պայքարող ծայրահեղականները:

Նշվում է, որ օդանավի կործանման պատճառը հնարավոր է՝ շարժիչի խափանումն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը