Ըստ նախնական տվյալների՝ կործանված օդանավում ՀՀ քաղաքացիներ չեն եղել
Հոկտեմբերի 31-ին, ըստ «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական աղբյուրի, Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում վթարի է ենթարկվել:
Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ արտակարգ իրավիճակների կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ, ով փոխանցել է, որ, ըստ նախնական տվյալների, օդանավում ՀՀ քաղաքացիներ չեն եղել: