Աշխարհ

31.10.2015 18:49


Ամերիկուհին իրեն վարձակալության է հանձնում՝ իբրև մայրիկ

Ամերիկուհին իրեն վարձակալության է հանձնում՝ իբրև մայրիկ

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի բնակչուհի, պրոդյուսեր Նինա Քենիլին «Need a Mom» կայք է ստեղծել, որտեղ առաջարկում է իր ծառայությունները՝ որպես ժամանակավոր մայր:

«Թոնի» թատերական մրցանակի կրողը, ով ունի երեխաների դաստիրակության 30 տարվա փորձ, իր ծառայություններն է առաջարկում ոչ թե որպես դայակ կամ տնային տնտեսուհի, այլ որպես մոր փոխարինող:

«Ես ուշադիր լսելու եմ ձեր երեխաներին և ճիշտ խորհուրդներ եմ տալու, որոնք հնարավորություն կտան նրանց պարկեշտ մարդ մեծանալ», - ասված է հայտարարության մեջ:

Նկարագրելով «ժամանակավոր մոր» պարտականությունները՝ Քենիլին հայտնել է, որ պատրաստ է լվանալ երեխաների վերնաշապիկները, նրանց հետ կինոներ դիտել և երեխաների սիրած ուտեստները պատրաստել: Կինը խոստանում է օգնել նաև պատրաստել նրանց դասերը, սովորեցնել ֆուտբոլ խաղալ, ինչպես նաև կարել նրանց Հելլոուինի կոստյումներ:

Ուշագրավն այն է, որ Քենիլին չի նշել՝ որքան գումար է ցանկանում ստանալ իր ծառայությունների համար, սակայն հայտնել է, որ պատվիրատուներից չի ակնկալում հավելյալ նվերներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը