Լրահոս

31.10.2015 13:29


Նոյեմբերին առատ տեղումներ են սպասվում

Նոյեմբերին առատ տեղումներ են սպասվում

ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ 2015 թվականն օդերևութաբանության առումով ռեկորդային տարի էր. գրանցվել է ամենատաք ձմեռը, ամառն ամենաշոգերից մեկն էր, հոկտեմբերը՝ ամենախոնավներից մեկը։ Հոկտեմբերին Երևանում տեղումների քանակը նորման գերազանցել է 3,5 անգամ:

Նոյեմբերին օդի ջերմաստիճանը զգալիորեն նվազելու է. այս տարի նոյեմբերի ջերմաստիճանը նորմայից մեկ աստիճան ցածր է լինելու, տեղումները՝ շատ:

–Տեղումնառատ նոյեմբեր է սպասվում հատկապես ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում,-ասել է Սուրենյանը:

Երևանում նոյեմբերի առաջին օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 12-14 աստիճան։ Ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում գիշերը սպասվում է մինչև 5-7 աստիճան ցուրտ:

Նոյեմբերի 2-ի՝ լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում ցրտահարություն է սպասվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը