Աշխարհ

31.10.2015 17:57


Բրիտանական ընտանիքն իր կացարանը վերածել է սարսափների տան (տեսանյութ)

Բրիտանական ընտանիքն իր կացարանը վերածել է սարսափների տան (տեսանյութ)

Ուշագրավ ընտանիք է ապրում Մեծ Բրիտանիայի Փրեսթոն քաղաքում: «Daily Mail»-ի փոխանցմամբ` բրիտանացի Քրիս Ուոլթոնն իր կնոջ հետ ամեն տարի ավելի քան 30,5 հազ դոլար է ծախսում Հելլոուինին իր տունը «սարսափի տան» վերածելու համար:

Տան յուրաքանչյուր սենյակ բրիտանացի զույգը տարբեր կերպ է զարդարում` «բնակեցնելով» տարատեսակ չար կերպարներով:

«Սարսափի տուն» կարող են այցելել բոլոր ցանկացողները` վճարելով որոշակի գումար, որն ամուսնական զույգը փոխանցում է քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամի հաշվին:

Ուոլթոնը նշել է, որ մարդկանց ամենաշատը վախեցնում են ծաղրածուները: Տղամարդը նաև հայտնել է, որ չնայած այն հանգամանքին, որ այս տարի տոնել է իր 48–ամյակը՝ իրեն միանգամայն երեխա է զգում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը