Լրահոս

31.10.2015 13:05


Պայմանագրային զինծառայողը, գիտակցության չգալով, մահացել է

Պայմանագրային զինծառայողը, գիտակցության չգալով, մահացել է

Հոկտեմբերի 24-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել Վարդենիս-Մարտունի ճանապարհի 5,1 կմ հատվածում «ՎԱԶ-2107» և 1977 թ. ծնված պայմանագրային զինծառայող Հարություն Հակոբյանի վարած «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաները բախվելու, վարորդներին և «Ֆոլքսվագեն Վենտո»-ի երկու ուղևորներին մարմնական վնասվածքներով Վարդենիսի կայազորային հոսպիտալ տեղափոխելու մասին:
Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11.15-ին, Հարություն Հակոբյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը