Մանկավարժականի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում
Հոկտեմբերի 31-ին` ժամը 06.01-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում` Մանկավարժական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես C-180» մակնիշի 34 PQ 102 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվելով թունելի պատին` կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին՝ 1982 թ. ծնված Գ. Շ.-ին, ով հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: