Վիեննայի հանդիպման մասնակիցները համաձայնեցրել են Սիրիայի հակամարտության կարգավորման ծրագիրը (տեսանյութ)
Վիեննայի բանակցություններին մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարները համաձայնեցրել են սիրիական հակամարտության կարգավորման հարցով իրականացվելիք քայլերի վերաբերյալ փաստաթուղթը։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ հանդիպմանն ընդհանուր դիրքորոշում է որդեգրվել բանակցությունների հետագա շարունակության հարցով։
Ինչպես գրում է «ՏԱՍՍ»–ը, հանդիպումն 8 ժամ է տևել.
«Դրանք պատմական բանակցություններ էին, քանի որ առաջին անգամ միևնույն սեղանի շուրջ էին հավաքվել բոլոր խաղացողները,–հանդիպման արդյունքներն ամփոփելիս ասել է եվրոպական արտաքին գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին,–կարծում եմ՝ մենք ունենք որոշակի ընդանուր դիրքորոշում, որը կարող ենք զարգացնել հետագայում»։
Նրա խոսքերով՝ քաղաքական կարգավորման գործընթացը ՄԱԿ ղեկավարությամբ իրականացնելու հիմք կա։
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսն էլհավաստել է, որ վիեննական հանդիպման մասնակիցներն առաջընթաց են արձանագրել մի շարք հարցերի շուրջ, սակայն լիակատար համաձայնություն նրանց մեջ դեռևս չկա։
«Երկու շաբաթ հետո մենք նորից կհանդիպենք նույն կազմով»,–նշել է Ֆաբիուսը։
Նրա խոսքերով՝ հիմնական վիճելի հարցը եղել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետագա ճակատագիրը.
«Ասադը սիրիական ողբերգության հիմնական մեղավորն է. նա չի կարող մասնակցել Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացին»։
Որոշ տվյալներով՝ քննարկվել է նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում կրակի դադարեցման հարցը։ Ընդ որում՝ արևմտյան երկրների ներկայացուցիչները հիմնական շեշտադրումը դրել են Սիրիայում ՌԴ ՌՏՈւ–ի գործողությունների դադարեցման վրա։
Անսպասելի է եղել բանակցություններին Չինաստանի ներկայությունը։ Այդպիսով ավստրիական մայրաքաղաքում կայացած հանդիպմանը ներկա են եղել ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրների բոլոր ներկայացուցիչները և Իրանի միջուկային խնդրով բանակցությունների բոլոր մասնակիցները։ Ընդհանուր առմամբ, բանակցություններին մասնակցել է 19 երկրի պատվիրակություն։
Վիեննայի հանդիպման մասնակիցները համաձայնեցրել են Սիրիայի հակամարտության կարգավորման ծրագիրը (տեսանյութ)
Վիեննայի բանակցություններին մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարները համաձայնեցրել են սիրիական հակամարտության կարգավորման հարցով իրականացվելիք քայլերի վերաբերյալ փաստաթուղթը։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ հանդիպմանն ընդհանուր դիրքորոշում է որդեգրվել բանակցությունների հետագա շարունակության հարցով։
Ինչպես գրում է «ՏԱՍՍ»–ը, հանդիպումն 8 ժամ է տևել.
«Դրանք պատմական բանակցություններ էին, քանի որ առաջին անգամ միևնույն սեղանի շուրջ էին հավաքվել բոլոր խաղացողները,–հանդիպման արդյունքներն ամփոփելիս ասել է եվրոպական արտաքին գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին,–կարծում եմ՝ մենք ունենք որոշակի ընդանուր դիրքորոշում, որը կարող ենք զարգացնել հետագայում»։
Նրա խոսքերով՝ քաղաքական կարգավորման գործընթացը ՄԱԿ ղեկավարությամբ իրականացնելու հիմք կա։
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսն էլ հավաստել է, որ վիեննական հանդիպման մասնակիցներն առաջընթաց են արձանագրել մի շարք հարցերի շուրջ, սակայն լիակատար համաձայնություն նրանց մեջ դեռևս չկա։

7or.am