Օբամայի կուսակիցները քննադատել են նրան Սիրիա զինվորականներ ուղարկելու որոշման համար
Դեմոկրատական կուսակցության անդամները քննադատել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Սիրիա հատուկ նշանակության զինվորականներ ուղարկելու որոշման համար։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը։ Նրա համակուսակիցների դժգոհությունն են առաջացրել Սիրիայում ձգվող ռազմական գործողություններն այն դեպքում, երբ Օբաման խոստացել էր կրճատել Վաշինգտոնի մասնակցությունը զինված հակամարտություններին։
Դեմոկրատներից շատերը համակարծիք են, որ Օբաման այսպիսի քայլի է գնացել՝ չունենալով Սիրիայում հստակ ռազմավարություն։
Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Քրիս Մերֆին ընդգծել է, որ հատուկ ջոկատների տեղակայումը ԱՄՆ–ին Սիրիայի քաղաքացիական պատերազմում բավականին վտանգավոր անկյան տակ է դնում, որի վերջը մշուշոտ է։
Դեմոկրատները վստահ են, որ ամերիկյան թեկուզ փոքրաթիվ զորք ուղարկելը հղի է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ բաց ռազմական հակամարտությանը Վաշինգտոնին ներքաշելու վտանգով։
Նրանք նաև կարծում են, որ Օբամայի այս որոշումն արմատապես հակասում է 2013թ. սեպտեմբերի 10–ին նրա հնչեցրած խոսքերին. «Ես չեմ պատրաստվում ամերիկյան ցամաքային զորք ուղարկել Սիրիա։ Ես չեմ անցկացնի անժամկետ առաքելություններ, ինչպես որ Իրաքում կամ Աֆղանստանում»։
Սենատոր Բրայան Շատցն էլ Սիրիա զորք ուղարկելն անվանել է ռազմավարական սխալ։
«Այս որոշումը վկայում է ամերիկյան քաղաքականության մեջ զգալի փոփոխությունների մասին, փոփոխություններ, որոնք կատարվում են առանց Կոնգրեսում երկխոսության, և դրանք դժվար թե հասնեն «Իսլամական պետությանը» չեզոքացնելու նպատակին։ Փոխարենը՝ դրանք սպառնում են ԱՄՆ–ին ներքաշել սիրիական քաղաքացիական պատերազմ»,–ասել է Շատցը։
Այս հարցում հանրապետականները սատարել են իրենց քաղաքական ընդդիմախոսներին և նույնպես քննադատել երկրի նախագահի գործողությունները։
Փոխարենը՝ դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ողջունել է Սիրիա սահմանափակ քանակությամբ ամերիկյան զորք ուղարկելու Օբամայի որոշումը։ Թեև միաժամանակ ընդգծել է, որ կտրուկ դեմ է ԱՄՆ մասնակցությանն ավելի լայնածավալ ցամաքային գործողություներին Մերձավոր Արևելքում՝ ընդդեմ ԻՊ–ի։

7or.am