Աշխարհ

31.10.2015 09:50


Վիեննայի հանդիպման մասնակիցները չեն կարողացել համաձայնության գալ Ասադի հարցով

Վիեննայի հանդիպման մասնակիցները չեն կարողացել համաձայնության գալ Ասադի հարցով

Սիրիական հակամարտության հարցով Վիեննայում հրավիրված բանակցությունների մասնակիցները չեն կարողացել համաձայնության գալ այդ գործընթացում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին վերապահվելիք դերի շուրջ։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, ասել է Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ–Ջաֆարին։

Հանդիպման մի շարք մասնակիցներ պահանջել են Ասադի հրաժարականը, մյուսներն առաջարկել են սիրիացիներին թողնել այդ խնդրի լուծումը։

«Չհաջողվեց պայմանավորվել քաղաքական կարգավորման գործընթացում Ասադի դերակատարման մասին»,–ասել է նախարարը՝ հավելելով, որ բանակցությունների մասնակիցները կարողացել են համաձայնության գալ ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման հարցերի շուրջ։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետագա ճակատագիրը պետք է որոշի Արաբական Հանրապետության ժողովուրդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը