Օբաման որոշել է զինվորականներ ուղարկել Սիրիա՝ համակարգելու ընդդիմադիր ուժերին
ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Ջոն Քերրին Սիրիայի հարցով Վիեննայում կայացած հանդիպումը կառուցողական է անվանել։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ին։
«Շատ–շատ կառուցողական»,–ասել է նա՝ հավելելով, որ Սիրիայի հարցով հաջորդ միջազգային բանակցությունները տեղի կունենան կրկին Վիեննայում հաջորդ շաբաթ։
ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ նախօրեին կայացած բանակցությունների արդյունքում նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել ոչ մեծ քանակի զինվորականներ ուղարկել Սիրիա։ Նրանց նպատակն է լինելու համակարգել սիրիական ընդդիմադիր ուժերին։ Քերրին պարզաբանել է, որ խոսքը հատուկ նշանակության զինվորականների տեղակայման մասին է։
«Օբաման որոշել է ընդլայնել գործողությունները. մենք որոշել ենք ոչ մեծ քանակի զինվորականներ ուղարկել Սիրիայի հյուսիս, որոնք կհամակարգեն ընդդիմության գործողությունները»,–հավելել է Քերրին։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարից անմիջապես հետո ելույթ է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ընդգծել, որ Օբամայի որոշումը չի փոխի Ռուսաստանի ծրագրերը։
«Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Մեր նպատակն ընդհանուր թշնամուն գտնելն ու նրա դեմ պայքարելն է»,–հայտարարել է Լավրովը։
Նա նաև հիշեցրել է, որ զինված ուժերի ցանկացած տեղակայում որևէ երկրում պետք է կատարվի տվյալ երկրի խնդրանքով և այդ պետության իշխանության որոշմամբ։

7or.am