Ըստ Սահմանադրական փոփոխությունների` Հայաստանն այլևս աշխարհիկ պետություն չի լինելու: Հայ եկեղեցին դառնում է պետական կրոն: Ինչպե՞ս: Սահմանադրությունից հանվել է Հայաստանի աշխարհիկ լինելու մասին դրույթը: Հանվել է նաև եկեղեցին պետությունից անջատ լինելու մասին դրույթը, փոխարենը ավելացվել է «կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից» դրույթը: Ի՞նչ է սա նշանակում: Դա հասկանալու համար պետք է ուղղակի նայեք Կրոնական կազմակերպությունների մասին օրենքի վերջին նախագիծը, որտեղ «կրոնական կազմակերպություն» և «Հայաստանյայց Առաքելական եկեղեցի» հասկացությունները տարանջատված են, դրանք տարբեր իրավական կատեգորիաներ են դառնում և սահմանադրության այդ կետը, որ կրոնները բաժանված են պետությունից, չի վերաբերվում Հայ եկեղեցուն: Ավելին, մի շարք օրենքներում արդեն համապատասխան «նախապատրաստական» աշխատանքներ են կատարվել, ըստ որոնց կա իրավական տարանջատում Հայ եկեղեցու և առհասարական կրոնական կազմակերպությունների միջև:
Հայաստանն այլևս աշխարհիկ պետություն չի լենելու
Ըստ Սահմանադրական փոփոխությունների` Հայաստանն այլևս աշխարհիկ պետություն չի լինելու: Հայ եկեղեցին դառնում է պետական կրոն: Ինչպե՞ս:
Սահմանադրությունից հանվել է Հայաստանի աշխարհիկ լինելու մասին դրույթը: Հանվել է նաև եկեղեցին պետությունից անջատ լինելու մասին դրույթը, փոխարենը ավելացվել է «կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից» դրույթը:
Ի՞նչ է սա նշանակում: Դա հասկանալու համար պետք է ուղղակի նայեք Կրոնական կազմակերպությունների մասին օրենքի վերջին նախագիծը, որտեղ «կրոնական կազմակերպություն» և «Հայաստանյայց Առաքելական եկեղեցի» հասկացությունները տարանջատված են, դրանք տարբեր իրավական կատեգորիաներ են դառնում և սահմանադրության այդ կետը, որ կրոնները բաժանված են պետությունից, չի վերաբերվում Հայ եկեղեցուն: Ավելին, մի շարք օրենքներում արդեն համապատասխան «նախապատրաստական» աշխատանքներ են կատարվել, ըստ որոնց կա իրավական տարանջատում Հայ եկեղեցու և առհասարական կրոնական կազմակերպությունների միջև:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից