Լրահոս

30.10.2015 23:10


Բարդին ընկել է ավտոտնակի տանիքին

Բարդին ընկել է ավտոտնակի տանիքին

Հոկտեմբերի 30-ին, ժամը 14.12-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 11 շենքի բակում բարդին կոտրվել և ընկել է ավտոտնակի վրա, տուժածներ չկան. ծառը հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ մոտ 12 մ երկարությամբ և 0,7մ տրամագծով բարդին ընկել է մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքին՝ մասամբ վնասելով թիթեղյա ծածկից մոտ 1 քմ հատված. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ «Կենտրոն-Կանաչապատում» բաժնի աշխատակիցները մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը