Ալեք Ենիգոմշյան. «Հայ–թուրքական արձանագրությունները վտանգ են Հայաստանի համար»
«Սարդարապատ» շարժումը ՄԻԺԻ-ի գրասենյակում կազմակերպել էր իր հերթական կլոր սեղանը՝ «Հայ-թուրքական հակամարտության ներկա վիճակը» թեմայով։ Հիմնական զեկուցող, «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի տնօրեն, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, «Միացում» ազգային նախաձեռնության ներկայացուցիչ ԱլեքԵնիգոմշյանն ասել է, թեհայ-թուրքական հարաբերություններն իրենց էությամբ հակամարտություն են։
-Ես կարող եմ նշել, որ հայ-թուրքական արձանագրությունները վտանգ են Հայաստանի համար։ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը ոչ միայն պատմական հարթության վրա պետք է դիտարկել, այլև պետք է նկատել, որ այն այսօրվա և վաղվա Հայաստան պետության անվտանգության խնդիրն է։ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա նման մտածողները, որոնք փորձում խաբել, թե կա հայդատականություն, և կա Հայստանի իրականություն, որոնք իարարից անջատ գործընթացեներ են, սուտ են ասում ոչ միայն ըստ էության, այլ նաև ըստ ձևի,-ասել է նա։
«7օր»-ի այն հարցին, թե հայ-թուրքական գործընթացի նկատվող դադարով պայմանավորված՝ Հայաստանի ներքաղաքական վակուումն ինչո՞վ պետք է լցվի, Ալեք Ենիգոմշյանն ասել է, թե նախ պետքէ հաշվի առնել, որ հայ-թուրքական հարաբերությունների սառեցումը պայմանական է։
-Վակուումը լցնելու միակ ձևն այն է, որ առողջ ուժերը կազմակերպվեն և Հայաստանում իրավիճակը դրական ու արմատական ձևով փոխեն և աշխատան տանել ճիշտ ուղղությամբ,-ասել է նա։
Ալեք Ենիգոմշյան. «Հայ–թուրքական արձանագրությունները վտանգ են Հայաստանի համար»
«Սարդարապատ» շարժումը ՄԻԺԻ-ի գրասենյակում կազմակերպել էր իր հերթական կլոր սեղանը՝ «Հայ-թուրքական հակամարտության ներկա վիճակը» թեմայով։ Հիմնական զեկուցող, «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի տնօրեն, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, «Միացում» ազգային նախաձեռնության ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանն ասել է, թե հայ-թուրքական հարաբերություններն իրենց էությամբ հակամարտություն են։

7or.am