Աշխարհ

30.10.2015 16:36


Մոլդովայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Մոլդովայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը նախագահ Նիկոլայ Տիմոֆտիին իր հրաժարականի դիմումն է ներկայացրել։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը՝ հղում կատարելով Մոլդովայի նախագահի մամուլի ծառայությանը։

«Նախագահը պետք է որոշի՝ ով պետք է ստանձնի վարչապետի պարտականությունները։ Մենք քննարկել ենք այդ հարցը, բայց որոշումը կայացնում է երկրի առաջնորդը, ով խորհրդակցություններ կանցկացնի փոխվարչապետի հետ»,–ասել է Ստրելեցը։

Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցերի համատեքստում Մոլդովայի խորհրդարանն անվստահություն էր հայտնել կառավարությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը