Լրահոս

30.10.2015 16:19


ԵԱՀԿ դիտորդները մտահոգված են Թուրքիայում ԶԼՄ-ի նկատմամբ կիրառվող բռնությամբ

ԵԱՀԿ դիտորդները մտահոգված են Թուրքիայում ԶԼՄ-ի նկատմամբ կիրառվող բռնությամբ

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու նպատակով երկիր ժամանած ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն իր մտահոգությունն է հայտնել երկրում ԶԼՄ-ի նկատմամբ կիրառվող բռնությունների առնչությամբ:

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Մարգարետա Սիդերֆելթը, ով հանդիպումներ է ունեցել Բարձրագույն ընտրական հանձնաժողովում, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ի ներկայացուցիչների հետ, հայտնել է, որ հեռուստաալիքների նկատմամբ իրականացվող ճնշումը խիստ մտահոգիչ է: Նա տեղեկացրել է, որ իրենց հետազոտությունների արդյունքները պարունակող վերջնական զեկույցը կհրապարակեն նոյեմբերի 1-ին:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը