Վրաստանում սկսվել է Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու գործընթացը
Օդեսսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կզրկվի Վրաստանի քաղաքացիությունից: «Apsny.ge»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: Նախարարը Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու հիմք է նշել Ուկրաինայի քաղաքացիությունը:
«Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ Վրաստանի քաղաքացին չի կարող լինել մեկ այլ երկրի քաղաքացի: Օրենքի համաձայն՝ երբ Վրաստանի քաղաքացին ստանում է մեկ այլ երկրի քաղաքացիություն, դա հիմք է հանդիսանում նրան Վրաստանի քաղաքացիությունից զրկելու»,-ասել է արդարադատության նախարարը:
Նա տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ուկրաինական կողմից ստացել են նոտա այն մասին, որ Սահակաշվիլին ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն, և այդ որոշումը մինչև հիմա ուժի մեջ է:
«Դրա հիման վրա, վրացական օրենսդրության համաձայն՝ այսօր՝ 2015 թվականի հոկտեմբերի 30-ին, մենք սկսում ենք Միխայիլ Սահակաշվիլիին վրացական քաղաքացիությունից զրկելու գործընթացը», -ասել է Թեա Ծուլուկիանին:
Օրենքի համաձայն՝ Վրաստանի քաղաքացին այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում ավտոմատ կորցնում է Վրաստանի քաղաքացիությունը, սակայն այդ դրույթի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ են բոլոր իրավաբանական և տեխնիկական ընթացակարգերը:

Աղբյուրը՝ «Zham.am»