Լրահոս

30.10.2015 15:29


ԱՄՆ դեսպանը ԼԳԲՏ համայնքի հետ հանդիպումից հետո մտահոգություն է հայտնել

ԱՄՆ դեսպանը ԼԳԲՏ համայնքի հետ հանդիպումից հետո մտահոգություն է հայտնել

Ս.թ. հոկտեմբերի 29-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը այցելեց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ) հասարակական կազմակերպության գրասենյակ:

Խումբը դեսպանին ներկայացրեց տեղեկություններ վերջերս Լոռու մարզում իրենց կողմից կազմակերպված «Ծիածան» ֆորումի մասին, որը նվիրված էր Հայաստանի ԼԳԲՏ համայնքի անդամների՝ մարդու հիմնական իրավունքների պաշտպանության մեթոդներին:

Դեսպանի այցի ժամանակ ՓԻՆՔ-ի ներկայացուցիչները ներկայացրեցին նրան այդ ֆորումից հետո իրենց հասցեագրված իրական և ծայրահեղ բնույթի սպառնալիքները, այդ թվում՝ իրենց անդամներից մի քանիսին ուղղված մահվան սպառնալիքներ: Խումբը սպառնալիքների վերաբերյալ պաշտոնական բողոքով վերջերս դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին:

ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է այդ սպառնալիքներով և հնարավորինս խիստ դատապարտում է նմանատիպ բռնության կոչերը: ԱՄՆ դեսպանատունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք կհետազոտեն այդ սպառնալիքները և կպաշտպանեն խմբի անդամների և ԼԳԲՏ համայնքի բոլոր անդամների և Հայաստանի փոքրամասնական համայնքների մարդու հիմնական իրավունքները:

«Բավականին երկար ժամանակ է, որ ես Հայաստանում եմ, և ես խոսել եմ բավականաչափ շատ հայերի հետ ողջ Հայաստանի տարածքում և հասկացել եմ, որ բռնությունն ու ատելությունը Հայաստանի հասարակության և արժեհամակարգի մաս չեն կազմում: Ես կոչ եմ անում հայերին զերծ մնալ այդ բռնության կոչերից: Նրանք, ովքեր պաշտպանում են նման ուժեղ ատելությունը մարդկանց հանդեպ միայն նրա համար, որ նրանք իրենցից տարբեր են, չեն կարող այն հայկական արժեքների կրողը լինել, որոնց ականատեսը ես եղել եմ», – ասաց դեսպան Միլզը:

ԱՄՆ դեսպանատուն

Այս խորագրի վերջին նյութերը