Աշխարհ

31.10.2015 08:54


«Bosch»–ը հետիոտներին վրաերթի ենթարկելուց խուսափելու համակարգ է մշակում

«Bosch»–ը հետիոտներին վրաերթի ենթարկելուց խուսափելու համակարգ է մշակում

«Bosch» ընկերությունը մինչև 2018թ. նախատեսում է ավարտին հասցնել նոր՝ հետիոտների պաշտպանության համակարգի ստեղծումը:

Ինչպես տեղեկացնում է «The Engineer»-ը, հատուկ տեսախցիկների միջոցով համակարգը վերահսկելու է ճանապարհներին տիրող իրավիճակը, իսկ ներկառուցված համակարգիչը հաշվարկելու է հետիոտների շարժման հավանական հետագիծը:

Բախման վտանգի առաջացման դեպքում համակարգը կտեղեկացնի վարորդին այդ մասին, և եթե վարորդը որևէ գործողություն չձեռնարկի բախումից խուսափելու համար, համակարգն ավտոմատ կերպով կիրականացնի անհրաժեշտ մանևրը:

Ընկերության մասնագետները հույս են հայտնել, որ նորաստեղծ համակարգը հնարավորություն կտա վարորդներին 60% դեպքերում խուսափել ՃՏՊ-ից:

Այժմ ընկերությունը փորձում է վերացնել համակարգի սխալները: Մասնավորապես, մասնագետներն աշխատում են տեսախցիկներից ստացած պատկերը համակարգի կողմից ճիշտ կերպով վերլուծելու ուղղությամբ: Բարդությունն այն է, որ հետիոտների շարժումներն անկանխատեսելի են:

«Հետիոտները կարող են շատ արագ փոխել իրենց դիրքը: Օրինակ՝ նրանք կարող են անսպասելիորեն կանգնել կամ քայլել հակառակ ուղղությամբ, կամ, ինչը համակարգի համար ամենավատն է, սկսել վազել», - հայտնել է ընկերության ներկայացուցիչը:

Խնդիրը վերացնելու նպատակով ընկերությունն աշխատում է հետիոտների վարքագծի մոդելի ստեղծման վրա, որը հիմնված է իրական իրավիճակների տեսանյութերից ստացած տեղեկությունների վրա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը