Կարծիք

30.10.2015 14:47


Փոքր Մհերն ասել է` ինձ վրա հույս չդնեք

Փոքր Մհերն ասել է` ինձ վրա հույս չդնեք

Ամեն անգամ, երբ տեղական մսրամելիքներն ու չմշկիկսուլթանները նախաձեռնում են հերթական հակաժողովրդական գործընթացը, հայտնվում են մարդիկ, ովքեր նայում են Ագռավաքարի կողմն ու աղաչանքով բղավում` ո՜ւր ես, Փո՛քր Մհեր, դո՛ւրս արի, մեզ փրկի՛...
Վա՜յ, տնաշեննե՛ր, էդ Սասնա ծուռը ձեր խելքի՞ն է:
Էդ մարդը ժամանակին ինչ պետք է` ասել է ու փակվել Ագռավաքար ժայռի մեջ: Ասեց` երբ ցորենը դառնա մասուրի չափ, գարին էլ` ընկույզի չափ, էն ժամանակ էլ դուրս կգամ:
Ըստ էության, Փոքր Մհերն ասել է` ինձ վրա հույս չդնեք:
Մանավանդ որ տեսնում ենք, էլի, թե տեղական մսրամելիքներն ու չմշկիկսուլթանները քանի-քանի անգամ խժռեցին ու կերան մասուրի ու ընկույզի չափ դարձած ցորենն ու գարին...
Բայց հայերն էլի շարունակում են անօգնական ճիչեր արձակել` վա՜յ, Փո՛քր Մհեր ջան, շո՛ւտ արա, արի հասի...
Ի վերջո, ե՞րբ ենք գիտակցելու, որ էդ Փոքր Մհերը մեզանից յուրաքանչյուրն է, որ մտել է իր Ագռավաքարը (տունը) ու չի ուզում փողոց դուրս գալ....
Բա եթե դուք փակվել եք ձեր բներում ու դուրս չեք գալիս, էն տղու ցավը կտրե՞լ է՝ իր VIP ժայռը թողի ու գա ձեզ փրկի, մանավանդ որ իսկի ՀՀ քաղաքացի էլ չի։

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը