«Volvo»–ն փորձարկում է կենգուրուների մասին նախազգուշացնող համակարգը
Ուշագրավ համակարգ է փորձարկում «Volvo» ավտոկոնցեռնը: «Բի-բի-սի»-ի փոխանցմամբ՝ նոր համակարգը ավտոմատ կերպով կանգնեցնելու է մեքենան, եթե ճանապարհի վրա՝ մեքենային թույլատրելի ցուցանիշի մոտ, հանկարծակի կենգուրու հայտնվի:
Նշվում է, որ ավտոապահովագրական ընկերությունների տվյալների համաձայն՝ Ավստրալիայում կենգուրուները հաճախակի դառնում են ՃՏՊ-ի պատճառ, իսկ նոր համակարգը կարող է զգալիորեն շտկել իրավիճակը՝ կանխելով հազարավոր ճանապարհատրանսպորտային պատահարներ և կրճատելով ապահովագրավճարները:
«Մենք ավելի խոշոր ու դանդաղաշարժ, բայց ճանապարհներին լուրջ վտանգ ներկայացնող կենդանիների՝ եղջերուի, հյուսիսային եղնիկի և կովի մասնակցությամբ հետազոտություններ ենք անցկացրել Շվեդիայում: Կենգուրուներն ավելի փոքր են և անկարգ են տեղաշարժվում», - հայտնել է «Volvo»-ի անվտանգության հարցերով մասնագետ Մարտին Մագնուսսոնը:

7or.am