Աշխարհ

31.10.2015 09:34


Սմարթֆոնների շուկան դանդաղեցրել է իր աճը

Սմարթֆոնների շուկան դանդաղեցրել է իր աճը

Սմարթֆոնների շուկան դանդաղեցրել է իր աճը: «Engadget»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է «Strategy Analytics»-ի զեկույցում, համաձայն որի՝ 2015 թվականը վերջին 6 տարվա ընթացքում ամենադանդաղն է սմարթֆոնների շուկայի աճի առումով։

Այսպես, օրինակ, 2015թ. երրորդ եռամսյակում հեռախոսների գլոբալ մատակարարումն աճել է 10%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սակայն, ինչպես նշում են մասնագետները, նախորդ տարիների համեմատ դա շատ փոքր թիվ է:

Ստեղծված իրավիճակը մասնագետները բացատրում են այն հանգամանքով, որ շատերն արդեն ունեն սմարթֆոններ և չեն կարող իրենց թույլ տալ ամեն տարի փոխել այն:

Ուշագրավն այն է, որ չնայած սմարթֆոնների շուկայի աճի դանդաղեցմանը՝ «Samsung» ընկերությունը դրական միտումներ է ցուցադրում, ինչը կապված է նոր մոդելների գների նվազեցման հետ: Իսկ ահա «Apple» ընկերությունը թեև զիջում է «Samsung»-ին, սակայն զբաղեցնում է սմարթֆոնների շուկայի մոտ 14%-ը, ինչը 2%-ով բարձ է նախորդ տարվա ցուցանիշից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը