Աշխարհ

30.10.2015 17:45


Թրամփը պարծեցել է իր ներդրումային հոտառությամբ

Թրամփը պարծեցել է իր ներդրումային հոտառությամբ

Իր 18-րդ գրքում, որն անվանվում է «Կաղացող Ամերիկա», ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պարծեցել է իր ներդրումային հոտառությամբ։ Թրամփը գրել է, որ իր գնած արժեթղթերի 54 փաթեթից 40–ի գինը կարճ ժամանակահատվածում «կտրուկ բարձրացել է»։

«Bloomberg»–ի փոխանցմամբ՝ հաջողության նման գործակից՝ 89%, չէր կարող ցույց տալ ԱՄՆ–ի ներդրումային որևէ հիմնադրամ 2015թ. ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։

«Եթե ֆոնդային շուկայի համար ծանր այս տարում նա հաջողության նման բարձր գործակից ունի, ապա պետք է կենտրոնանա արժեթղթերի ներդրումների վրա, այլ ոչ թե անշարժ գույքի»,–հեգնել է «Weatherstone Capital Management Inc.»–ի պորտֆելային մենեջեր Մայքլ Բոլլը։

Թրամփի ընտրական շտաբից չեն մեկնաբանել նրա ներդրումային հաջողությունները։

2014թ. արդյունքերով՝ «Forbes»–ը Թրամփի կարողությունը 4,5 մլրդ դոլար էր գնահատել, սակայն ինքը Թրամփը բացել է սեփական արխիվները՝ դառնալով նախագահի թեկնածու։

Ներկայումս նրա կարողությունը կազմում է 9,24 մլրդ դոլար, իսկ պարտքերը՝ 503 մլն դոլար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կարիերայի սկզբում Թրամփին օգնել է հայրը՝ «մեկ մլն դոլար փոքրիկ վարկով»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը