Լրահոս

30.09.2010 11:18


Մոսկվայի նոր քաղաքապետը կարող է լինել Վլադիմիր Կոժինը

Ռուսաստանի նախագահի գործերի կառավարման ղեկավար Վլադիմիր Կոժինը կարող է լինել Մոսկվայի նոր  քաղաքապետը։ Նրա թեկնածությանն արդեն համաձայնություն է տվել Ռուսաստանի ղեկավարությունը։

Այս մասին հաղորդել են ռուսական լրատվամիջոցները։

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախագահական վարչակազմի հանդիպմանը քննարկվել են նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Սոբյանինի, զինված ուժերի նախարար Անատոլի Սերդյուկովի, Հյուսիսային Կովկասում նախագահի ներկայացուցիչ  Ալեքսանդր Խլոպոնինի, Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Կոնստանտին Չույչենկոյի և նախագահական վարչակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բեգլովի թեկնածությունները։

 

Այս խորագրի վերջին նյութերը