Աշխարհ

30.10.2015 12:52


WSJ. ԱՄՆ–ը պատրաստ է համաձայնել Ասադին իր պաշտոնում թողնելու հետ

WSJ. ԱՄՆ–ը պատրաստ է համաձայնել Ասադին իր պաշտոնում թողնելու հետ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է թույլ տալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մնալ իր պաշտոնում, մինչև չիրականացվի անցումը նոր իշխանության։ Այս մասին գրում է «The Wall Street Journal»–ը՝ վկայակոչելով իր աղբուրներին։

Երկար ժամանակ ամերիկացի պաշտոնյաները պնդում էին, որ Ասադը չի կարող մասնակցել անցումային քաղաքականությանը, այդ պատճառով նա պետք է անհապաղ հրաժարական տա։ Սակայն այժմ մեղմել են իրենց դիրքորոշումը և պատրաստ են քննարկել ժամանակավոր կառավարությունում Ասադի մասնակցության հարցը։

«Հենց դա էլ դառնալու է Վիեննայի հանդիպման գլխավոր թեմաներից մեկը»,–գրում է պարբերականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը