Աշխարհ

30.10.2015 11:06


Սիրիական բանակի նոր հաջողությունները. Մուրեքը ռուսները նմանեցնում են Ստալինգրադին (տեսանյութ)

Սիրիական բանակի նոր հաջողությունները. Մուրեքը ռուսները նմանեցնում են Ստալինգրադին (տեսանյութ)

ԱՄՆ–ը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել սիրիական խնդրի լուծմանը. Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Շուլցը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել ՌԴ և Իրանի հետ կարգավորման ուղիներ գտնելու նպատակով։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ–ի հռետորաբանության մեջ նման կտրուկ շրջադարձը նկատվում է «Իսլամական պետության» դեմ սիրիական բանակի տարած ակնհայտ հաջողությունների համապատկերին։ ՌԴ ավիացիայի աջակցությամբ՝ ցամաքային զորքերն ավելի ու ավելի են առաջանում։

Համայի դիրքերից Սիրիայի ԶՈւ հրետանային դիվիզիոնը կրակ է բացել «Ջեբհաթ ան–Նուսրայի» իսլամականների ուղղությամբ։ Հարվածներ են հասցվում միանգամից մի քանի նշանակետերի՝ Սուքեյք, Թամանա, Հան–Շեյհուն քաղաքներին։ Ներկայումս հենց այնտեղ է ճակատային գիծը. կողմերը պայքարում են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հալեպի համար։

Ահաբեկիչների առաջավոր դիրքերը գրոհում են 122–մմ–ոց հաուբիցները։ Իսլամականները լրջորեն խրամատավորվել են քաղաքի ծայրամասերում և համառորեն փորձում են կանխել սիրիական բանակի հարձակողական ճեղքումը։

Ահաբեկիչների դաշտային հենակետերը գրոհում են «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։ 130-մմ–ոց թնդանոթների նշանառության հեռավորությունը 30 կմ–ի է հասնում, ինչը հնարավորություն է տալիս մարտկոցին կրակ բացել քաղաքի արվարձանների ուղղությամբ, որտեղ թաքնվում են իսլամականների հրամանատարները։

Ցամաքային գրոհին ակտիվ աջակցություն է ցուցաբերում ռուսական ավիացիան։ Ռազմաճակատի այդ հատվածում սիրիական զորքերը դժվարությամբ են առաջանում. կատաղի դիմադրություն ցույց տվող իսլամականները լավ գիտեն, որ այդ ճակատում կրած պարտությունը կնշանակի Թուրքիայի հետ սահմանը պահելու նրանց բոլոր փորձերի տապալում։

Հոկտեմբերյան մարտերից ամենաշատը տուժել է Մուրեք քաղաքը, որը ռուսները նմանեցնում են Ստալինգրադին. ոչ մի կանգուն շինություն։ «Ջեբհաթ ան–Նուսրայի» իսլամականներն այստեղ պայքարում էին յուրաքանչյուր թաղամասի համար, սակայն սիրիական բանակի ստորաբաժանումները կարողացան շպրտել նրանց դեպի քաղաքի հարավային ծայրամաս։

«Մեր գործողության նպատակն է ամբողջությամբ ազատագրել Համան։ Մուրեքն արդեն գրավել ենք, այժմ փորձում ենք հետ վերցնել Սուքեյքն ու Քաֆր–Զեյթուն։ Դրանից հետո ճանապարհ է բացվում դեպի Իդլիբ, իսկ այնտեղից մինչև թուրքական սահման քիչ է մնում։ Անկասկած, մենք վերահսկողության տակ ենք վերցնելու այն»,–ասել է Սիրիայի ԶՈւ գեներալներից մեկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը