ԱՄՆ Պետդեպ. «ՌԴ և Իրանի մասնակցությունը փոփոխություն է մտցրել սիրիական հակամարտության կարգավորման մեջ»
Ռուսաստանի և Իրանի մասնակցությունը սիրիական հակամարտության կարգավորմանը փոխել է գործերի դրությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ ԱՄՆ պետդեպի խորհրդական Թոմաս Շեննոնի հայտարարությանը հղումով։
«ՌԴ և Իրանի մասնակցությունը նոր շարժ է ստեղծել Սիրիայի իրավիճակում։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին անհրաժեշտ է համարել հավաքել բոլորին՝ պարզելու՝ կա՞ արդյոք նրանց կողմից նպատակամղվածություն ԻՊ և ահաբեկչության դեմ պայքարելու համար, ինչպես նաև այն՝ պատրա՞ստ են նրանք արդյոք (ՌԴ–ն և Իրանը) աշխատել միջազգային հանրության հետ՝ համոզելու Ասադին հեռանալ»,–հավելել է Շեննոնը։
Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով կայանալիք բանակցություններին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են ԱՄՆ–ը, ՌԴ–ն, Իրանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Եգիպտոսը, Քաթարը, Լիբանանը, ԵՄ–ն և Ֆրանսիան։

7or.am