Աշխարհ

30.10.2015 09:50


Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ ԻՊ–ից հետ են խլել երկրի գրեթե բոլոր նավթահանքերը

Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ ԻՊ–ից հետ են խլել երկրի գրեթե բոլոր նավթահանքերը

Իրաքի իշխանությունները կարողացել են «Իսլամական պետության» զինյալներից հետ խլել երկրի գրեթե բոլոր նավթահանքերը։ Այս մասին հայտնում է «Sputnik»–ը՝ Իրաքի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ասսեմ Ջիհադին հղումով։

Նա պատմել է, որ իրաքյան բանակը հետ է գրավել Սալահ էդ–Դին գավառը, սակայն ԻՊ գրոհայինները դեռ վերահսկում են Նայվան գավառի նավթահանքերի մի մասը։ Ջիհադի խոսքերով՝ ԻՊ–ն ի վիճակի չէ ինքնուրույն հանքամշակել նավթը, քանի որ դրա համար չունի տեխնիկական փորձ։

Այդուհանդերձ, արդեն իսկ գողացված նավթի պաշարներից ահաբեկիչների եկամուտները դեռևս հսկայական են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը