Արտակարգ դեպք Երևանի կենդանաբանական այգում. առյուծը հարձակվել է իրեն կերակրողի վրա
Հոկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է «shamshyan.com»–ը, ժամը 19:00-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի Միրաքյան նրբանցքի 17 տան բնակիչ, 35-ամյա Վարդան Գրիգորյանը: Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգուց, որտեղ աշխատում է որպես առյուծ կերակրող:
Վ. Գրիգորյանն առյուծին կերակրելու ժամանակ հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով էլ ձախ ձեռքը վնասվել է:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։