ԱՄՆ–ը Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների նատմամբ նոր պատժամիջոցներ է կիրառել
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթները չորեքշաբթի, սեպտեմբերի 29-ին հայտարարել են, որ ԱՄՆ-ը Իրանի ութ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ նոր պատժամիջոցներ է կիրառելու։ Ինչպես հաղորդում է CNN-ը, ԱՄՆ կառավարությունը այդ մարդկանց մեղադրում է Իրանում մարդու իրավունքները խախտելու, մասնավորապես ընդդիմությանը հալածելու համար։
Որպես պատժամիջոց արգելափակվել են այդ պաշտոնյաների ակտիվները ԱՄՆ-ում և արգելվել է նրանց վիզա տրամադրել։ Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է նրանց հետ որևէ բիզնես անել։
ԱՄՆ-ի կողմից պատժի ենթարկված պաշտոնյաների թվում են Իսլամական հեղափոխական գվարդիայի ղեկավար Մոհամմեդ Ալի Ջաֆարին, հետախուզության գծով նրա տեղակալ Հոսեյն Թայեբը, սոցիալական ապահովության և անվտանգության նախարար Սադեկ Մաշոուլին, ներքին գործերի նախարար Մոստաֆա Մոհամմադ Նաջարը, Իրանի գլխավոր դատախազ Քոլամ-Հոսեյն Մոհսենի-Էջեյը, Թեհրանի նախկին դատախազ Սայիդ Մորթազավին, Իրանի ոստիկանապետի տեղակալ Ահմադ-Ռեզա Ռադանը և հետախուզության ղեկավար Հեյդար Մոսլեհին։
Ըստ Քլինթոնի՝ այս մարդկանց ղեկավարությամբ կամ նրանց գիտությամբ «Իրանի քաղաքացիներին ծեծել, խոշտանգել, կտտանքների ենթարկել, ահաբեկել և սպանել են»։
Խոսքը 2009թ. Իրանի նախագահական ընտրություններից հետո տեղի ուենցած դեպքերի մասին է։
Քլինթոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ը մարդու իրավունքների խախտման համար Իրանի դեմ առաջին անգամ է պատժամիջոցներ կիրառում։
Հիշեցնենք, որ 2010 թ. հուլիսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի միջուկային ծրագիրը խափանելու նպատակով այդ երկրի դեմ նոր պատժամիջոցներ կիրառուլի մասին հրամանագիր էր ստորագրել։