Աշխարհ

29.10.2015 21:19


Մոլդովայի խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը

Մոլդովայի խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը

Մոլդովայի խորհրդարանը կառավարությանն անվստահություն է հայտնել։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Կառավարությանը հրաժարական ներկայացնելու օգտին քվեարկել է 65 պատգամավոր՝ անհրաժեշտ 51 ձայնի պարագայում։

Լրատվամիջոցը նշում է, որ այդպիսով ավելի է սրվել Մոլդովայում առկա լարվածությունը, որն առաջացել էր բանկերից 1 մլրդ ԱՄՆ դոլարի անհետանալու սկանդալից հետո:

Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես էին եկել ընդդիմադիր սոցիալիստ ու կոմունիստ պատգամավորները:

Վարչապետ Վալերի Ստրելցը հրաժարվել էր կատարել հրաժարական տալու պահանջը: Նա այդ պաշտոնը ստանձնել էր 3 ամիս առաջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը