Լրահոս

20.11.2009 14:36

Ակնկալիքներ Սարգսյան–Ալիև հանդիպումից

Ակնկալիքներ Սարգսյան–Ալիև հանդիպումից

Նոյեմբերի 22-ին Մյունխենում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ այս տարվա ընթացքում վեցերորդ հանդիպումը։ Լրագրողները խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում խմբակցություններից հետաքրքրվել են, թե ինչ ակնկալիքներ ունեն այդ հանդիպումից։

-Կարծում եմ, որևէ հապշտապ լուծուման մասին խոսք լինել չի կարող։ Մեր դիրքորոշումը նույն կերպ կներկայացվի, այն է՝ նախևառաջ Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը։ Մնացած խնդիրներն այսօր մեզ համար քննարկելի չեն,-ասել է Գալուստ Սահակյանն ու հավելել,- ընդհանուր առմամբ շատ լավ է, որ այսօր ավելի բաց են քննարկումները, և հասարակությունը կարողանում է մտածել, թե իշխանությունները ո՞ր ճանապարհով են փորձում այդ խնդիրները լուծել։

Նույն հարցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն պատասխանել է.

-Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից վարվող քարոզչական պատերազմը Հայաստանի նկատմամբ մի փոքր մեղմացել է։ Մենք կարծում ենք, որ սա տեղի ունի այն պատճառով, որ ԵԱՀԿ շրջանակներում գոյություն ունի դրական սպասումների ֆոն, և բանակցային գործընթացն ակտիվորեն առաջ է մղվում։ Կարծում եմ, որ երկու երկրների նախագահների հանդիպումն այս ֆոնի վրա շատ կարևոր իրադարձություն է, չնայած որ տեղյակ եմ նաև, որ ադրբեջանական կողմը հայտարարում է, թե Հայաստանն իբր չի ուզում գնալ զիջումների և պատրաստ չէ համաձայնությամբ հարցը լուծել։ Կարծում եմ, որ դա այդպես չէ։ Մենք պարզապես արձանագրել ենք, որ մեր դիվանագիտության համար գլխավոր խնդիրը ԼՀՂ-ի կարգավիճակի հարցն է, որը չի կարող լինել ավելի ցածր, քան այժմ կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։