Կասկածի տակ է դրվելու հանրաքվեի արդյունքների լեգիտիմությունը (տեսանյութ)
Այսօրվա մամուլի ասուլիսին իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին քաղաքացիների քվեարկությանը՝ անձը հաստատող նույնականացման քարտերով՝ ասել է, որ նույնականացման քարտերի հետ կապված խնդիրն այսօր չի ծագել, որը հիմա քննարկվում է Ազգային ժողովում:
-Այս խնդիրը ծագել էր 2014 թվականի հունվարի մեկից սկսած: 2014 թվականի հունվարին տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, մարտին, հունիսին, աշնանը: 2015 թվականին տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ… և այդ ժամանակ բացահայտվել էր, որ որոշ ընտրողներ ուղղակի չէին կարողանում քվեարկել, որովհետև չունեին այդ թղթային անձնագրերը: Խնդիրն ավելի սրվեց 2015 թվականի սեպտեմբերի ՏԻՄ ընտրություններին, - ասել է բանախոսը:
-320.000 և ավելի ընտրողները, ովքեր ունեն նույնականացման քարտ և թղթային անձնագիր, հնարավորություն կունենան երկու փաստաթուղթն էլ օգտագործել քվեարկության համար: Այսինքն՝ սա կրկնաքվերակության հնարավորություն կտա: Նրանք էլ, ովքեր ունեն միայն նույնականացման քարտեր, քվեարկությունը կկատարեն իրենց ID քարտերով, որի վրա դրոշմակնիք չի դրվում, և որ վրա չկա նաև ընտրողի հաշվառման հասցեն:
Նա նաև շեշտել է, որ 2014 թվականի հուլիսի 15 վարչապետի համապատասխան որոշում գոյություն ունի, ըստ որի՝ պետք է ստեղծվեր աշխատանքային խումբ, որը պետք է առաջարկություններով հանդես գար խնդրի վերաբերյալ՝ Ընտրական օրենսգրքում և Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու համար: Արդյունքում՝ այդ որոշումը չի կատարվել, և չի եղել նաև հետևողականություն վարչապետի կողմից դրա հետագա ընթացքի վերաբերյալ: -Քվեարկելու հնարավորություն տալով պետք է սահմանել նաև վերահսկողական մեխանիզմներ: Ընտրությունների նկատմամբ համատարած անվստահության պարագայում այս մեկ լծակն էլ երբ-որ ավելանում է, կասկածի տակ է դրվելու հանրաքվեի արդյունքների լեգիտիմությունը, - եզրափակել է բանախոսը:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ ասել է, որ հանրաքվեին քիչ ժամանակ է մնացել, ու օրենսդրական դաշտում նորից փոփոխություններ են կատարում:
-Վստահությունն իշխանությունների ու նրանց կատարած աշխատանքի վերաբերյալ գրեթե զրո է, և դա ունի մեկ պատճառ, որ անցյալում ընտրությունները թափանցիկ չեն եղել, վստահության պակաս կա ընտրական համակարգի հանդեպ, այդ պատճառով էլ նման խնդիր է առաջանում: Ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, երբ որ չկա վերահսկելու հնարավորություն, քաղաքացու մոտ կասկած է առաջացնում, - հավելելով, որ քաղաքացու իրավունքն ապահովող խնդիր կա, սակայն ընտրության իրավունք նման հապճեպ ընթացակարգով ապահովելը կասկած է առաջացնում:
-Քաղաքացիների քանակն էլ է մեծ, վերահսկողություն չի լինի, նույնիսկ ես համոզված եմ, որ սարքեր չեն պատվիրելու, որպեսզի իմանանք՝ տվյալ քաղաքացին արդեն ընտրություն կատարե՞լ է, թե՞ ոչ:
Ըստ քաղաքագետի՝ իշխանությունը կարող է հրապարակել ընտրացուցակները և վերադարձնել վստահությունը. «…իշխանությունը բազմաթիվ գործիքներ ունի վստահությունը վերականգնելու համար»:
Կասկածի տակ է դրվելու հանրաքվեի արդյունքների լեգիտիմությունը (տեսանյութ)
-Այս խնդիրը ծագել էր 2014 թվականի հունվարի մեկից սկսած: 2014 թվականի հունվարին տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, մարտին, հունիսին, աշնանը: 2015 թվականին տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ… և այդ ժամանակ բացահայտվել էր, որ որոշ ընտրողներ ուղղակի չէին կարողանում քվեարկել, որովհետև չունեին այդ թղթային անձնագրերը: Խնդիրն ավելի սրվեց 2015 թվականի սեպտեմբերի ՏԻՄ ընտրություններին, - ասել է բանախոսը:
Նա նաև շեշտել է, որ 2014 թվականի հուլիսի 15 վարչապետի համապատասխան որոշում գոյություն ունի, ըստ որի՝ պետք է ստեղծվեր աշխատանքային խումբ, որը պետք է առաջարկություններով հանդես գար խնդրի վերաբերյալ՝ Ընտրական օրենսգրքում և Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու համար: Արդյունքում՝ այդ որոշումը չի կատարվել, և չի եղել նաև հետևողականություն վարչապետի կողմից դրա հետագա ընթացքի վերաբերյալ:
-Քվեարկելու հնարավորություն տալով պետք է սահմանել նաև վերահսկողական մեխանիզմներ: Ընտրությունների նկատմամբ համատարած անվստահության պարագայում այս մեկ լծակն էլ երբ-որ ավելանում է, կասկածի տակ է դրվելու հանրաքվեի արդյունքների լեգիտիմությունը, - եզրափակել է բանախոսը: