Աշխարհ

29.10.2015 19:17


«Ֆեյսբուքը» հրաժարվում է նամակների «Այլ» տեսակից

«Ֆեյսբուքը» հրաժարվում է նամակների «Այլ» տեսակից

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը որոշել է հրաժարվել նամակների «Այլ» տեսակից: Այդ մասին իր բլոգում հայտնել է սոցցանցի կապի բաժնի ղեկավար Դևիդ Մարկուսը:

Նշվում է, որ եթե նախկինում այն նամակները, որոնք օգտատերը ստանում էր ընկեր չհանդիսացող անձանցից, տեղափոխվում էին նամակների «Այլ» բաժին, ապա այժմ անծանոթ մարդկանցից ստացած բոլոր հաղորդագրությունները միաժամանակ հանդիսանալու են նաև հարցում հետագայում շփվելու համար՝ առանց այդ մարդկանց ընկերների ցուցակ ավելացնելու անհրաժեշտության:

Հարցումը նույնպես տեսանելի է լինելու «Ֆեյսբուքի» մեսենջերում: Այն հնարավոր կլինի մերժել առանց կարդալու, և զրուցակիցը չի իմանա՝ կարդացե՞լ են նրա նամակը, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է սփամին, ապա սոցցանցի ղեկավարությունը խոստանում է հնարավորինս արդյունավետ գործել նրա դեմ, որպեսզի «Ֆեյսբուքի» օգտատերերը ծանրաբեռնված չլինեն այդ տեսակի նամակներով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը