Աշխարհ

29.10.2015 18:15


23,6 մլրդ դոլար նոր ռմբակոծիչների համար. ԱՄՆ–ը մտածում է իր օդուժը թարմացնելու մասին

23,6 մլրդ դոլար նոր ռմբակոծիչների համար. ԱՄՆ–ը մտածում է իր օդուժը թարմացնելու մասին

«Northrop Grumman» ընկերությունն ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից ճանաչվել է տենդերի հաղթող, և այժմ հենց այդ ընկերությունն է մատակարելու նորագույն ռազմավարական ռմբակոծիչներ: Այս մասին ասված է Պենտագոնի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նոր ինքնաթիռները փոխարինելու են հնացած B-1, B-2 և B-52 մոդելներին: «The Financial Times»–ի մասնագետների հաշվարկներով՝ մեկ ռմբակոծիչի գինը կազմում է մոտ 564 մլն դոլար, իսկ կնքված պայմանագրի ընդհանուր արժեքը՝ մոտ 23,6 մլրդ դոլար:

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշ Քարթերի խոսքերով՝ նոր ռմբակոծիչների ստեղծումը ռազմավարական ներդրում է հաջորդ 50 տարվա համար:

Ինչպես հայտարարել է ԱՄՆ օդային ուժերի գլոբալ հարձակումների հրամանատար Ռոբինին Ռենդը, «նախնական օպերատիվ կարողությանը» նոր ինքնաթիռները հասնելու են մոտավորապես 2025թ., իսկ 2040թ. կեսերին նախատեսվում է լիովին հրաժարվել B-2 ու B-52 ռմբակոծիչներից, ինչից հետո նոր մոդելը դառնալու է ԱՄՆ ՌՕՈւ–ի հիմնական հարվածային ուժը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը