Աշխարհ

29.10.2015 14:50


Անառողջ ապրելակերպին նվիրված բրիտանուհու «Ինսթագրամի» էջը՝ համացանցի հիթ

Անառողջ ապրելակերպին նվիրված բրիտանուհու «Ինսթագրամի» էջը՝ համացանցի հիթ

Անառողջ ապրելակերպին նվիրված 28-ամյա բրիտանուհու «Ինսթագրամի» էջը դարձել է համացանցի հիթ: «Deliciously Stella» մականունով կինը հոգնել է միանման՝ առողջ ապրելակերպ քարոզող օգտատերերի էջերից և որոշել է ծաղրել այդ միտումը:

«Mashable»-ի փոխանցմամբ՝ կինը ստեղծել է իր էջը մոտ կես տարի առաջ, սակայն հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ նրա էջի մասին տեղեկությունները հայտնվել են ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում:

«Deliciously Stella»-ն օգտագործում է նույն հեշթեգերը, որոնք օգտագործում են առողջ ապրելակերպի սիրահարները: Այսպես, օրինակ, «Ինսթագրամում» հանրահայտ է #eatclean հեշթեգը, որն օգտագործում են ֆիթնեսի և առողջ ապրելակերպի սիրահարները: «Deliciously Stella»-ն նույնպես օգտագործում է այդ հեշթեգը, սակայն կնոջ կողմից հրապարակված նկարներում պատկերված է անառողջ սնունդ՝ չիփսեր, քաղցրավենիք, հրուշակեղեն, գազավորված ընպելիքներ և այլն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը