Աշխարհ

29.10.2015 14:30


Ավստրիան ամրացնում է սահմանները Շենգենյան գոտու ներսում

Ավստրիան ամրացնում է սահմանները Շենգենյան գոտու ներսում

Ավստրիական իշխանությունները հայտարարել են Սլովենիայի հետ սահմանն ամրացնելու մասին՝ ներգաղթյալների հոսքը սահմանափակելու նպատակով։

«vestifinance.ru»–ի փոխանցմամբ՝ «ORF» (Österreichischer Rundfunk) հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միքլ–Լյայթները հայտարարել է այն միջոցների մասին, որոնք կիրառվելու են ներգաղթային վերահսկողությունը խստացնելու նպատակով։

«Իհարկե, խոսքը միայն ցանկապատի մասին չէ, այլ նաև՝ ամրաշինական կառուցվածքների սահմանի հատման շրջաններում։ Հրմշտոցների պատճառով կռիվներ են սկսվում, նաև՝ կանանց և երեխաների մասնակցությամբ։ Մենք պետք է ձեռնարկենք բոլոր հնարավոր տեխնիկական միջոցները՝ մեր երկրի տարածք նրանց մուտքը կազմակերպված և վերահսկելի դարձնելու համար»,–ասել է ավստրիացի նախարարը։

«ORF»–ի տվյալներով՝ նախորդ շաբաթ Սլովենիայից Ավստրիա է ժամանել օրական միջինում 10 հազ ներգաղթյալ։ Սլովենիայի ՆԳՆ–ի տվյալներով՝ հոկտեմբերի 27–ին երկիր է ժամանել 8,6 հազ մարդ։ Երկու շաբաթից էլ քիչ ժամանակատվածում Սլովենիա է մուտք գործել ավելի քան 86 հազ ներգաղթյալ։

Ավստրիայի և Սլովենիայի միջև «ամրաշինական կառուցվածքների» տեղակայումը Շենգենյան գոտու երկրի ներսում պատի կառուցման առաջին նախադեպը կլինի։ Այդպիսով ներգաղթային շարունակվող ճգնաժամը սկսում է հարցականի տակ դնել Շենգենյան գոտու ներսում ազատ տեղաշարժման սկզբունքը։

ԵՄ մի շարք երկրներ արդեն իսկ նախազգուշացրել են Շենգենյան համաձայնագրի երկրներ հետագա ազատ երթևեկությանը սպառնացող այն հնարավոր վտանգների մասին, որոնք առաջացել են ներգաղթյալների կուտակումների պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը