Լրահոս

29.10.2015 11:39


Հրատարակվել են մեկ տասնյակից ավելի գրքեր և քարտեզներ

Հրատարակվել են մեկ տասնյակից ավելի գրքեր և քարտեզներ

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի ճարտարապետների միությունում տեղի կունենա «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի` 2014-2015 թվականներին հրատարակած մեկ տասնյակից ավելի գրքերի և քարտեզների շնորհանդեսը: Այդ ցանկում կա նաև գիտական հոդվածների ժողովածու, որտեղ արծարծվում են նյութական և հոգևոր մշակութային պահպանման, ուսումնասիրման և հնարահռչակման հիմնահարցեր: Վերահրատարակվել է նաև Գրիգոր Չալխուշյանի «Կարմիրգիրք» աշխատությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Բորիս Պիոտրովսկին և հնագիտությունը» աշխատությունը հեղինակի տեսանկյունից անդրադարձ է Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրներին: Ֆրինա Բաբայանի և Աղավնի Ժամկոչյանի` «Ուրվագծեր հին Երևանի պատմության և հնագիտության» գրքում էլ ներկայացված են XVI-XVIII դդ. Երևանի պատմության և հնագիտության հարցերը` 2003 թ.-ին Հանրապետության հրապարակում բացված շինությունների և հայտնաբերված հնագիտական նյութի հիման վրա:

Ա-Դո`«Իմ հիշողությունները» գրքում հայ պատմագիտության հանրաճանաչ և միաժամանակ խորհրդային տարիներին սակավ ծանոթ, պատմաբան, տնտեսագետ-վիճակագիր, Ա- Դոյի / Հովհաննես Տեր-Մարտիրոսյան/ հուշերն են՝որ սկսած 1940-ական թվականների վերջից մնացել են անտիպ: Ինքնակենսագրական բնույթ ունեցող աշխատությունը տպագրվում է առաջին անգամ: Ներկայացնում է 1880-1920 թթ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական ու հերոսական իրադարձությունները:

Այս հրատարակությունները ընթերցողին հնարավորություն կտան ուշադրության կենտրոնում պահել ու ոչ միայն պատմամշակութային ժառանգությանը, այլև հայոց պատմության տարբեր ժամանակաշրջանների հիմնախնդիրներին առնչվող հարցեր, որոնք մեր օրերում ևս պահպանել են իրենց արդիականությունը.

1.«Անիի Ս. Գրիգոր (Գագկաշեն) եկեղեցի»- III պրակ,

2. «Բորիս Պիոտրովսկին և հնագիտությունը»,

3. «Պատմամշակութային ժառանգություն» –I պրակ,

4. «Краснаякнига» – Գրիգոր Չալխուշյան,

5. «Մեծամոր. Կեսդարյա պեղումների տարեգրություն»,

6. «Մեծամոր» (պատմահնագիտական ակնարկ),

7. «Մեծամորի հնագիտական նյութերի պատկերաշար»,

8. «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հավաքածու,

9. «Իմ հիշողությունները» - Ա-Դո,

10. «Ուրվագծեր հին Երևանի պատմության և հնագիտության»,

11. «Писма»- Անատոլի Յակոբսոն,

12. «Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հիմունքներ»,

13. Շիրակի մարզի պատմամշակութային հուշարձանների քարտեզ,

14. ՊՈԱԿ-ի 2014 թ. գործունեության հաշվետվություն,

15. Գեղարքունիքի մարզի պատմամշակութային հուշարձանների քարտեզ,

16. «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ձեռնարկ- անգլերեն ուղեցույց,

17. «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ձեռնարկ –ռուսերեն ուղեցույց։

Այս խորագրի վերջին նյութերը