ԱՄՆ–ը պատրաստ է աշխատել Ռուսաստանի և Իրանի հետ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը։
«Սիրիայի հակամարտությունը լուծելու համար ԱՄՆ–ը պատրաստ է աշխատել ցանկացած երկրի հետ, ներառյալ՝ ՌԴ–ի և Իրանի»,–ասել է Շուլցը՝ ընդգծելով, որ հաջող բանակցությունների համար հարկավոր է «հետաքրքրված բոլոր վճռորոշ կողմերի ներկայությունը»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և նրա տեղակալը Սիրիայի հարցով միջազգային բանակցություններին կներկայանան հոկտեմբերի 30–ին։ ՌԴ ԱԳՆ–ի աղբյուրն էլ հայտնել է, որ Սիրիայի խնդրով առաջին միջազգային հանդիպումը կկայանա հոկտեմբերի 29–ին, որին կմասնակցի նախարարական «քառյակը» (ՌԴ, ԱՄՆ, Սաուդյան Արաբիա, Թուրքիա), իսկ ուրբաթ կկայանա ընդլայնված հանդիպում, որի մասնակիցների ցուցակը ճշտվում է։
Սպիտակ տունը պատրաստ է աշխատել ՌԴ և Իրանի հետ

7or.am