ԱՄՆ–ում գաղտնազերծել են ԽՍՀՄ–ի դեմ ծրագրված միջուկային տապալված գրոհը
Ամերիկյան «Bulletin of the Atomic Scientists»-ը բացահայտել է ԽՍՀՄ-ի դեմ ծրագրված ԱՄՆ-ի չկայացած միջուկային հարձակման մասին մանրամասները:
1962թ. հոկտեմբերի 28-ինճապոնական Օկիանավա կղզում գտնվող ԱՄՆ-ի 4 հրթիռային բազաները հրահանգ են ստացել հարձակվել 4 կետերի վրա, որոնցից մեկը կամ երկուսը գտնվում էին ԽՍՀՄ-ի տարածքում: Հրամանագրում նշված էին ռումբերի գործարկման ծածկագրերը:
Կապիտան Ուիլյամ Բասեթը, ով բացել է գաղտնի ծրարը, պարտավոր էր գործարկել միջուկային հրթիռները, կասկածանքով է վերաբերվել հրահանգին, քանի որ մարտական պատրաստվածության մակարդակը նշված էր «DEFCON-2»՝«միջուկային հակամարտության շեմին»՝ չհասնելով առավելագույն՝ առաջին մակարդակին: Շուտով նրան է զանգահարել մեկ այլ հրամանատար և հայտնել, որ իրեն փոխանցված ցուցակում էլ միայն երկու նշանակետն է գտնվում ԽՍՀՄ տարածքում։ Այդ անճշտություններն էլ ստիպել են Բասեթին հրահանգել զինվորներին կասեցնել հրթիռների արձակումը և ուշադրության կենտրոնում պահել մեկնարկի համար պատասխանատու լեյտենանտին: Արդյունքում՝ ԱՄՆ հրամանատարությունը չեղյալ է հայտարարել միջուկային հրթիռների բացթողումը, իսկ բոլոր նրանց, ովքեր տեղյակ էին կատարվածի մասին, հրահանգել են լռել:
ԱՄՆ–ում գաղտնազերծել են ԽՍՀՄ–ի դեմ ծրագրված միջուկային տապալված գրոհը
Ամերիկյան «Bulletin of the Atomic Scientists»-ը բացահայտել է ԽՍՀՄ-ի դեմ ծրագրված ԱՄՆ-ի չկայացած միջուկային հարձակման մասին մանրամասները:
1962թ. հոկտեմբերի 28-ին ճապոնական Օկիանավա կղզում գտնվող ԱՄՆ-ի 4 հրթիռային բազաները հրահանգ են ստացել հարձակվել 4 կետերի վրա, որոնցից մեկը կամ երկուսը գտնվում էին ԽՍՀՄ-ի տարածքում: Հրամանագրում նշված էին ռումբերի գործարկման ծածկագրերը:
Կապիտան Ուիլյամ Բասեթը, ով բացել է գաղտնի ծրարը, պարտավոր էր գործարկել միջուկային հրթիռները, կասկածանքով է վերաբերվել հրահանգին, քանի որ մարտական պատրաստվածության մակարդակը նշված էր «DEFCON-2»՝ «միջուկային հակամարտության շեմին»՝ չհասնելով առավելագույն՝ առաջին մակարդակին: Շուտով նրան է զանգահարել մեկ այլ հրամանատար և հայտնել, որ իրեն փոխանցված ցուցակում էլ միայն երկու նշանակետն է գտնվում ԽՍՀՄ տարածքում։ Այդ անճշտություններն էլ ստիպել են Բասեթին հրահանգել զինվորներին կասեցնել հրթիռների արձակումը և ուշադրության կենտրոնում պահել մեկնարկի համար պատասխանատու լեյտենանտին: Արդյունքում՝ ԱՄՆ հրամանատարությունը չեղյալ է հայտարարել միջուկային հրթիռների բացթողումը, իսկ բոլոր նրանց, ովքեր տեղյակ էին կատարվածի մասին, հրահանգել են լռել:
7or.am