Լրահոս

20.11.2009 14:24

Յուրի Վարդանյանը՝ Շիրակի մարզպե՞տ

Յուրի Վարդանյանը՝ Շիրակի մարզպե՞տ

Գյումրիում արդեն տևական ժամանակ լուրեր են շրջանառվում, թե Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին փոխարինելու է օլիմպիական չեմպիոն,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական գյումրեցի Յուրի Վարդանյանը:

Սակայն Շիրակի մարզպետարանից կտրուկ հերքում են նմանատիպ լուրերը՝ դրանք համարելով անհեթեթություն:

«Հիմքեր չունեցող խոսակցություններ են: Ես անձամբ նման բան չեմ լսել: Անհեթեթ, պատի տակի խոսակցություններ են, չգիտեմ ինչ նպատակով»,-«7օր»-ին ասել է Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սամվել Գրիգորյանը:

Հավանական է նաև այն տարբերակը, որ Յուրի Վրդանյանը անձամբ' իր ծանոթ-բարեկամների միջոցով, տարածում է նմանատիպ լուրեր՝ սեփական կշիռը բարձրացնելու և մարզպետի պաշտոնին իր թեկնածությունն ամրապնդելու համար: Իսկ ավելի վաղ Գյումրիում գտնվելու ընթացքում Յուրի Վարդանյանը չէր ժխտել իր հավակնությունները Շիրակի մարզպետի պաշտոնի հանդեպ և նշանակման հարցը թողել էր Սերժ Սարգսյանի ողորմածությանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։