ՌԴ ՊՆ–ն նոր տեսանյութեր է հրապարակել. ավիացիան Սիրիայում 118 քողարկված թիրախ է ոչնչացրել
Ռուսական նոր բազմաթիրախ Су-34–ը Հոմսի Թել–Բիսա բնակավայրի շրջանում ոչնչացրել է «Ջեբհաթ ան–Նուսրա» ահաբեկչական խմբավորման հրամանատարական կետը։ Այս մասին, «vesti.ru»–ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
Հրամանատարական կետը գտնվել է երկհարկանի շինությունում, որի մոտ 4 ամենագնաց է կայանված եղել՝ զինված խոշոր տրամաչափի գնդացիրներով և ականանետերով։ Су-34 ռմբակոծիչից արձակված ավիառումբը կետային հարվածներով ոչնչացրել է նշանառված օբյեկտը և ահաբեկիչների ողջ ավտոտրանսպորտը։ Հենակետը քողարկված է եղել զենիթային ЗУ-23 սարքավորումներով հագեցած մեքենաներով։
Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև զինյալների կողմից թաքցված ենթակառուցվածքներին, որոնք նույնպես ծառայում էին իբրև հենակետեր։
ՌԴ ՊՆ–ն «YouTube»–ում հրապարակել է հոկտեմբերի 27–ին իրականացրած 118 ռազմական գործողությունից 4–ը։
Դրանցում պատկերված են ահաբեկիչների ամրակետերի ռմբակոծումները Համայում։
Լաթաքիայի Սալմա բնակավայրի մոտ ռուսական անօդաչուն բացահայտել է գրոհայինների հրամանատարական կետը՝ մեծ քանակությամբ ռազմամթերքով։ Су-24М ռմբակոծիչներն ամբողջությամբ պայթեցրել են օբյեկտը։
Դամասկոսի Միսրաբ բնակավայրի ծայրամասում ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել «Ջեյշ Ալ–Իսլամ» ահաբեկչական խմբավորման հրամանատարական կետին։ Իդլիբ գավառի Էլգաբ հովտում էլ Су-25 գրոհող ինքնաթիռը քողարկված մատակարարման կետ է ոչնչացրել։

7or.am