Աշխարհ

29.10.2015 09:50


Թուրքիայի ընդդիմություն. «ԵՄ–ն փորձում է երկիրը բուֆերային գոտի դարձնել փախստականների համար»

Թուրքիայի ընդդիմություն. «ԵՄ–ն փորձում է երկիրը բուֆերային գոտի դարձնել փախստականների համար»

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա–հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Եվրամիությունը փորձում է Թուրքիան օգտագործել իբրև բուֆերային գոտի փախստականներին ընդունելու համար։

«Ժամանակակից աշխարհում մենք ներգաղթային ամենախոշոր ճգնաժամի ականատեսներն ենք. ընդ որում՝ Թուրքիան ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկիրն է»,–Քեմալի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի»–ն։

ԺՀԿ ներկայացուցիչը նշել է, որ այդ խնդիրը կարող է լուծվել միայն «համերաշխության, համագործակցության հիման վրա և պատասխանատվության բեռը Թուրքիայի և ԵՄ միջև կիսելով»։

«Բայց մենք չենք տեսնում ԵՄ քայլերը, որոնք կհամապատասխանեին Թուրքիայի շահերին։ ԵՄ նպատակն է օգտագործել Թուրքիան իբրև բուֆերային գոտի փոխստականների համար՝ առաջարկելով դրա համար մի փոքր գումար»,–ասել է Քըլըչդարօղլուն՝ շեշտելով, որ այդ առաջարկը հակասում է եվրոպական արժեքներին և վնասում ԵՄ հեղինակությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը