Բլաթթերը Պլատինիին ՖԻՖԱ-ի սկանդալի նախաձեռնող է անվանել
Ֆուտբոլի համաշխարհաին ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլաթթերն ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին ՖԻՖԱ-ի սկանդալի նախաձեռնող է անվանել:
«ՏԱՍՍ»-ի հետ զրույցում 79-ամյա շվեյցարացին հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ի նախագահը ցանկանում էր զբաղեցնել Բլաթթերի տեղը, սակայն վախեցել է իր թեկնածությունն առաջադրել բաց ընտրություններում:
Բլաթթերը հայտնել է, որ նախատեսում էր լքել կազմակերպության նախագահի պաշտոնը դեռ 2014 թ.՝ Բրազիլիայում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո, սակայն նրան համոզեցին մնալ:
Հիշեցնենք՝ շվեյցարական դատախազությունը սեպտեմբերի 25–ին քրեական գործ է հարուցել ՖԻՖԱ–ի նախագահ Յոզեֆ Բլաթթերի դեմ, որին կասկածում են 2011թ. ապօրինի կերպով Պլատինիին 2 մլն դոլար փոխանցելու մեջ։ Նշվում էր, որ գումարն, իբր, Պլատինիին է տրվել 1999–2002թթ. իր կատարած աշխատանքի համար։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավարն էլ ասել էր, որ վճարումը կատարվել է իր և Պլատինիի միջև «ջենտլմենական համաձայնությամբ»։
Հոկտեմբերի սկզբին ՖԻՖԱ–ի էթիկայի հարցերով կոմիտեն 90 օրով Բլաթթերին և Պլատինիին արգելել է զբաղվել ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությամբ։ Երկու պաշտոնյան էլ բողոքարկել է այդ որոշումը։

7or.am