«Գառնի-Երևան» ջրատարի վերանորոգումը շարունակվում է
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված`
հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10.00-22.00–ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Էրեբունի վարչական շրջանի Վերին ջրաշեն և Մուշավան համայնքների,
Նուբարաշեն վարչական շրջանի,
Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի,
Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների.
հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10.00-18.00–ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթ թաղամասի, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Արտաշատի խճուղու 1-ից-7 համարների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների ու «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը.
հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11.00-18.00–ն, կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ Արցախի պողոտայի և Երևանի ՋԷԿ-ի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր»