Քաղաքական

28.10.2015 16:07

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան անօդաչու սարքեր է ստացել

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան անօդաչու սարքեր է ստացել

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան անօդաչու սարքեր է ստացել: Այս մասին տեղեկացնում է «Интерфакс»–ը։

«Օռլան-10» անօդաչուները տեղային օբյեկտների դիտարկում կանցկացնեն բարձրադիր վայրերում և «Կամհուդ», «Ալագյազ» փորձադաշտերում։

Վերոնշյալ անօդաչուները եղանակային տարբեր պայմաններում կարող են աշխատել 120-600 կմ հեռավորության և մինչև 5 կմ բարձրության վրա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։